«Մենք շատ նպատակներ ունենք։ Մեր երկրի ինքնիշխանության սպառնալիքների վերացումը առաջնահերթ խնդիր է»: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին. «Հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին: Համաշխարհային հանրությունը գիտի, որ «օկուպացիայի» փաստը, որը տեղի է ունեցել տասնամյակներ, վերացվել է: 2021թ.-ի հունվարին նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին բացահայտ առաջարկել է խաղաղության օրակարգ:
Խաղաղության պայմանագրի քննարկմանը վերաբերող բաց հարցերի թիվը զգալիորեն կրճատվել
է: Ցավոք, Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս կան տարածքային հավակնություններ
Ադրբեջանի նկատմամբ: Խաղաղության լիարժեք ձեռք բերման համար այս գործոնը պետք է վերացվի»։